Հենրիխ Մխիթարյանը ցույց է տվել հաղթանակին հաջորդած «հանդերձարանային երջանկությունը»

Հայտնի ֆուտբոլիստը մեկնաբանել է Եվրո 2020 մրցաշարի չորրորդ փուլի խաղում Հայաստանի հավաքականի հաղթանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Facebook–ում լուսանկար է հրապարակել Հունաստանի հավաքականի հետ խաղում մեր հավաքականի տարած հաղթանակից հետո։

Անկեղծ ասած` մենք վաղուց նրանց այսքան երջանիկ չէինք տեսել։

«Սա գերկարևոր հաղթանակ էր», – լուսանկարին կից գրել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթեց Եվրո 2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում` Հունաստանի նկատմամբ առավելության հասնելով 3:2 հաշվով։