Հայաստանում գովազդվող վարկային կազմակերպությունը հանցագործ խմբավորո՞ւմ է. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթն անդրադարձել է GM վարկային կազմակերպությանը, որը խոստանում վարկ տալ առանց ավելորդ փաստաթղթերի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Շարքային քաղաքացիներն ավելի հաճախ են իրենց վրա զգում երկրում առկա ամենաթողության մթնոլորտի առկայությունը: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

Հայաստանում վարկային տեսակներից ամենաարագն աճում է հիփոթեքի ծավալը. ԿԲ–ի մասնագետ

«Տարբեր քաղաքներում գովազդվում է GM վարկային կազմակերպությունը, որը խոստանում է 200 հազար դրամ վարկ տրամադրել՝ առանց ավելորդ փաստաթղթերի առկայության: Միայն թե կազմակերպությունն առաջարկում է սկզբում 35 հազար դրամի փոխանցում կատարել: Գործարքը կատարվում է հեռախոսով, իսկ գումարը փոխանցվում է ֆիզիկական անձի, ով ներկայանում է վարկային կազմակերպության ներկայացուցիչ»,– նշված է հոդվածում:

Ըստ թերթի` երբ գալիս է վարկը ստանալու ժամանակը, այսպես կոչված, վարկային կազմակերպության ներկայացուցիչները սկսում են հայհոյանքներ տեղալ իրենց զանգահարող «հաճախորդի» վրա:

Պարբերականը նշում է` կան կասկածներ, որ հանցագործ խմբավորումը գործում և ղեկավարվում է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկից»: