ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել են Հայաստանում ՌԴ դեսպանատուն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Նախագահ Սարգսյանը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին և Ռուսաստանի բարեկամ ժողովրդին:
Բարձր գնահատելով հայ-ռուսական ռազմավարական և գործընկերային հարաբերությունները՝ Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև պատմական կապերի վրա հիմնված փոխգործակցությունն ապագայում ևս կշարունակի զարգանալ ու ընդլայնվել: