Ծեծկռտուք և կրակոցներ Երևանում. կրակողն ու հրազենը հայտնաբերվել են

Մի շարք մարդիկ հավաքվել են՝ պարզաբանումների, նրանց միջև վեճ է սկսվել, որը վերաճել է ծեծկռտուքի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Երևանի Արաբկիր թաղամասում ծեծկռտուք է եղել, հնչել են կրակոցներ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ այսօր Քեռու փողոցի թիվ 67 հասցեում գործող «Բլուր» հյուրանոցային համալիրի բակում խմբակային ծեծկռտուք է տեղի ունեցել։

Հղի կինը մահացել է. ողբերգական ավտովթար Երևան–Սևան ճանապարհին

Ըստ որոշ լուրերի՝ հյուրանոցի տնօրենը դիտողություն է արել հյուրանոցի բակում մեքենան վատ վարած մի տղամարդու, որից էլ սկսվել է ողջ պատմությունը։ Մի շարք մարդիկ հավաքվել են՝ պարզաբանումների, նրանց միջև վեճ է սկսվել, որը վերաճել է ծեծկռտուքի։ Հետո մեքենայի տիրոջ երիտասարդ որդին տնից վերցրել է հրազենն ու կրակել մյուս կողմի ուղղությամբ։ Կատարվածի մասին ինչ-որ մեկը ահազանգել է իրավապահներին։

Վերջինները հայտնաբերել են կրակողին ու հրազենը։ Դեպքի մյուս հանգամանքները պարզվում են։