ԲԴԽ-ում նոր հրաժարական կլինի՞. Հայկ Հովհաննիսյանը ոչնչից չի վախենում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է Բարձրագույն դատական խորհրդի փոփոխություններին և այդ թեմայով զրուցել ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում սկսված անհաշտություններն ու փոփոխությունները դեռ շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարականի դիմում ներկայացնի: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Պարբերականը ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանից հետաքրքրվել է` արդյոք ԲԴԽ անդամների հետ ունեցած լարվածության վախից առաջիկայում հրաժարական կներկայացնի:

«Հայկ Հովհաննիսյանը ոչնչից չի վախենում իր կյանքում եւ ոչ մի դժվարությունից չի ընկրկում ընդհանրապես: Իսկ եթե մի օր որոշեմ հրաժարական տալ, այդ մասին օր առաջ անձամբ Դուք կիմանաք. հիմա չկա նման տրամադրվածություն, հիմա կա բեղուն աշխատանք»,- վստահեցրեց Հովհաննիսյանը»:

Հիշեցնենք` հունիսի 7-ին, ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարվել էր Գևորգ Դանիելյանը։ Ավելի վաղը` մայիսի 24-ին, հրաժարական էր տվել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը։