Արմեն Սարգսյանը հանդիպումների շարք է նախաձեռնել. հերթը «Հանրապետություն» կուսակցությանն է

Արմեն Սարգսյանը քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումների շարք է նախաձեռնել՝ բոլորին լսելու և տարբեր հարցերի շուրջ նրանց տեսակետներին ծանոթանալու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Համահայկական օրակարգի խնդիրներ են քննարկել նախագահն ու ՀՅԴ ներկայացուցիչները

«Հանդիպմանը հյուրերն իրենց տեսակետներն են ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի, երկրի հետագա զարգացման հեռանկարների վերաբերյալ»,–հայտնում են նախագահականից։

Արմեն Սարգսյանը նշել է, որ քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է՝ բոլորին լսելու և տարբեր հարցերի շուրջ նրանց տեսակետներին ծանոթանալու համար:

Նա նաև հյուրերին տեղեկություններ է ներկայացրել նախագահական մի շարք նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են երկրում գիտության, մշակույթի, տեխնոլոգիաների զարգացմանը: