Երևանում տղամարդը դանակով հարվածել է իր կնոջ գլխին

Տղամարդը կնոջը հարվածել է վիճաբանության ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Երևանում 56 տարեկան մի տղամարդ դանակով հարվածել է կնոջ գլխին ու վնասել նրան։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Երևանում մի խումբ անձինք ծեծել են պատանուն. նա անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Ոստիկանությունը հունիսի 10-ին, ժամը 17.50-ին, հաղորդում է ստացել, որ Վրացյան փողոցում մի տղամարդ դանակով վնասել է իր կնոջ գլուխը:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ նույն օրը, ժամը 17.30-ին, նշված փողոցում, վիճաբանության ժամանակ, 56-ամյա մի տղամարդ դանակով հարվածել է մի կնոջ գլխին՝ պատճառելով վնասվածք:

Ժամը 18.30-ին, ոստիկանները տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժանմունք:

Կինն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: