Երևանում մի խումբ անձինք ծեծել են պատանուն. նա անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Բնակիչները ձայներ են լսել, մոտեցել են միջամտելու, ինչից հետո ծեծողները փախել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Այսօր՝ վաղ առավոտյան, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում դաժանաբար ծեծել են 16 տարեկան մի տղայի։

Երևանում սպանություն է տեղի ունեցել

Sputnik Արմենիայի տեղեկություններով` մի խումբ անձինք տղային ծեծել են Չեխովի 27 շենքի հետնամասում։ Ձայներից անհանգստացած բնակիչները միջամտել են, ինչից հետո ծեծողները տարբեր ուղղություններով փախել են տարածքից։ Ծեծին միջամտած անձինք առաջին օգնություն են ցույց տվել փողոցում ընկած պատանուն։ Նա անգիտակից վիճակում է եղել։ Հենց այդ վիճակով էլ նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որը մոտ է դեպքի վայրին։

Մեր տեղեկություններով` նա որոշ ժամանակ անց գիտակցության է եկել ու հայտնել, որ ոչինչ չի հիշում իր հետ կատարվածից։ Տղան բազմաթիվ վնասվածքներ է ստացել է մարմնի տարբեր հատվածներում, այդ թվում` գլխին։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նա սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի քոլեջի առաջին կուրսում։ Առավոտյան ուսումնական հաստատություն է եկել ու տեղի է ունեցել դեպքը։ Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։