Վերջին մեկ տարում հայ-ռուսական հարաբերություններում պահպանվել է դինամիկան. Կոպիրկին

Դիվանագետը ընդգծեց նաև Եվրասիական տնտեսական միությունում իր նախագահությունն արժանի կերպով անցկացնելու Հայաստանի կառավարության ձգտումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի– Sputnik. Հայ-ռուսական հարաբերություններում վերջին տարում, այսինքն` Հայաստանում տեղի ունեցած հայտնի քաղաքական իրադարձություններից հետո, պահպանվել է նույն դինամիկան։ Դրանք կայուն զարգանում են և կրում ռազմավարական դաշնակցության բնույթ։ Այդ մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Հայաստանի և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է․քաղաքագետը՝ զորավարժությունների մասին

Նրա խոսքով` կանոնավոր կերպով իրականացվում են շփումներ բարձր մակարդակում։ Վերջին անգամ երկու երկրների առաջնորդները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում` միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։

Դիվանագետը ընդգծեց նաև Եվրասիական տնտեսական միությունում իր նախագահությունն արժանի կերպով անցկացնելու Հայաստանի կառավարության ձգտումը։ Նա հավելեց, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար հոկտեմբերին սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երևան։

«Շատ կարևոր է, որ դեկտեմբերյան խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանն առանց հապաղելու սկսել է կապեր հաստատել երկու երկրների օրենսդիր մարմինների միջև», – հավելեց Կոպիրկինը։

Նրա խոսքով` այդ շրջանում ակտիվորեն զարգացել են նաև միջխորհրդարանական կապերը աշխատանքային մակարդակում։

«Սադրիչներին մի լսեք». Զախարովան թարմացրել է Փաշինյանի ելույթին վերաբերող գրառումը

Կոպիրկինը հավաստիացնում է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային տնտեսական գործընկերը։ 2018թ.–ին 2 երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով` հասնելով 2 միլիարդ դոլարի։ Դեկտեմբերի վերջին ռուսական ներդրումների ծավալը կազմել է 2 միլիարդ, իրական հատվածում մաքուր ներդրումների ծավալը` 125 միլիոն դոլար։ Հայաստանի տնտեսության առաջատար ոլորտներում գործում են ռուսական ընկերություններ։ Դեսպանը նշեց, որ այդ ընկերություններից շատերը ընդգրկված են երկրի խոշորագույն հարկ վճարողների ցուցակում։

Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում նաև Հայաստան մտնող մասնավոր փոխանցումների ծավալով։ 2018թ.–ի տվյալներով` փոխանցումների հոսքը կազմել է ավելի քան 1 միլիարդ դոլար։