Փոքրիկ աղջիկն անկաշկանդ բալետ է պարում ստորգետնյա անցումում. ծիծաղելի տեսանյութ

Համացանցում տեսանյութ է տարածվում ծիծաղելի փոքր աղջնակի մասին, որը բոլորին զարմացրել է ոչ միայն երաժշտության և պարի հանդեպ սիրով, այլ նաև իր անմիջականությամբ։
Sputnik

Օգտատերերը հիացած են հոլովակով, որը նկարվել է ստորգետնյա անցումում, միայն թե հիանում են ոչ թե երաժիշտների կատարմամբ, այլ փոքրիկով, որն ամեն գնով ուզում է պարել դասական երաժշտության տակ։ Նրա ցանկությունն այնքան մեծ է, որ կտրականապես հրաժարվում է գնալ մոր հետ և պահանջում է հանել բաճկոնը, որպեսզի ավելի հարմար լինի պա և պիրուետներ անելը։

Երաժիշտների ու փոքրիկ պարուհու մոտ ակնթարթորեն մեծ բազմություն է հավաքվում։

Հայուհի Լիանան առաջին հաղթանակը գրանցեց Ուկրաինայի «Ձայնը» նախագծում. տեսանյութ

«Եվրոպայում բոլորը բարի են ու բարեհամբույր։ Մթնոլորտն անմիջական է, դրանից էլ երեխաներն անկաշկանդ են ու անկեղծ։ Երեխաներն անմիջական են` անկախ ազգությունից», – մեկնաբանություններում գրել են օգտատերերը։

Թմբլիկ տղայի պարն ավելի քան 3.5 միլիոն դիտում ունի. զվարճալի տեսանյութ