Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացյալ նախարարությանը հերթական փոխնախարարին է նշանակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով այսօր Նարինե Խաչատուրյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։

Ինչո՞ւ Արտակ Զեյնալյանը իր ճիշտը ապացուցելու փոխարեն հրաժարական տվեց. «Ժողովուրդ»

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Նարինե Խաչատուրյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,–ասված է վարչապետի հրամանագրում։

Հիշեցնենք, որ Նարինե Խաչատուրյանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր։