Քիմ Քարդաշյանը հրապարակել է նորածին որդու լուսանկարը

Քարդաշյանն ուրախացրել է իր երկրպագուներին` հրապարակելով չորրորդ երեխայի լուսանկարը, որին անվանել են Փսալմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը չորրորդ երեխայի ծնունդից մեկ ամիս անց հրապարակել է նրա լուսանկարը։

Նորածին Փսալմի լուսանկարը մի քանի ժամում հավաքել է ավելի քան 5 միլիոն լայք և հազարավոր լավ մեկնաբանություններ։

Քիմ Քարդաշյանին ծաղրել են «գաղտնիքի» պատճառով

Օգտատերերը հիացած են փոքրիկով և խնդրում են այլ լուսանկարներ էլ հրապարակել։

Հիշեցնենք, որ 4 երեխաներից 2–ին Քիմ Քարդաշյանն անձամբ է լույս աշխարհ բերել, իսկ վերջին 2–ին նրանք ունեցել են փոխնակ մոր օգնությամբ։ «Սաղմոսը» ծնվել է մայիսի 10-ին։