Ինքնասպանություն Սիսիանում. տղամարդը մահացել է Երևանի բուժկենտրոններից մեկում

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ ինքնասպանություն գործած տղամարդը ֆինանսական խնդիրներ է ունեցել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Մեր տեղեկություններով ժամեր առաջ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է 50-ամյա մի տղամարդ, որը Սիսիանի բնակիչ էր:

Կրակոցներ Առատաշենում. սպանվածները քույր ու եղբայր են

Նա Սիսիանի բժշկական կենտրոնից Երևան էր տեղափոխվել երեկ: Տղամարդը երիտասարդ դստեր ներկայությամբ տնից քացախաթթու էր վերցրել ու իջել նկուղ, որտեղ էլ, ամենայն հավանականությամբ, քացախաթթուն խմել էր:

Տնեցիները իջել էին նկուղ ու տեսել, որ տղամարդու ինքնազգացողությունը վատացել է և անմիջապես ահազանգալ էին 1-03: Ժամանած շտապօգնությունը նրան տեղափոխել էր Սիսիանի հիվանդանոց, ապա Երևան:

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ ինքնասպանություն գործած տղամարդը ֆինանսական խնդիրներ է ունեցել: Արդյո՞ք դա է դրդել նրան այդ ծայրահեղ քայլին՝ կպարզեն իրավապահները: