Ինչո՞ւ գյումրեցին չընդունեց Արմեն Սարգսյանի՝ նախագահ դառնալու առաջարկը

ՀՀ նախագահը հերթական անգամ մեկնել է Գյումրի, այցելել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին պատկանող ռեստորան, բացատրել, թե ինչու է իտալացիներին հրավիրել Գյումրի ու խնդրել է իրեն չհարցնել` ինչպես է իրեն զգում Գյումրիում։
Sputnik

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Հայ-իտալական գործարար համաժողովի շրջանակում Իտալիայի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները հունիսի 11-ին Գյումրիում էին: Ավելի ուշ պատվիրակությանը միացավ ՀՀ նախագահը՝ հյուրերի հետ շրջայց կատարելով Գյումրու պատմական հատվածում՝ ևս մեկ անգամ հիանալով քաղաքով։ Իտալացիներին ու Արմեն Սարգսյանին այդ հաճույքից հետ չպահեցին քաղաքի վերանորոգվող փողոցների անհարմարություններն ու փոշին:

Նախագահը հյուրերի հետ այցելեց նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին պատկանող, ինչպես գյումրեցիներն են ասում՝ Գյումրվա ձեռագրով ու իտալական շնչով վերանորոգված «Ֆլորենս Գյումրի» ռեստորան, որը ևս գտնվում է Գյումրու Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում:

Ինչո՞ւ գյումրեցին չընդունեց Արմեն Սարգսյանի՝ նախագահ դառնալու առաջարկը

Մինչ նախաձեռնության մասին խոսելը, Արմեն Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է իրեն զգում:

«Ինձ այդ հարցը մի տվեք: Լենինականից ու տպավորություններից մի հարցրեք, դա նույն բանն է՝ ես ձեզ հարցնեմ»,– պատասխանեց նա:

Լրագրողների հետ զրույցում նախագահը տեղեկացրեց, որ ամիսներ առաջ լինելով Իտալիայում` հանդիպել է Իտալիայի շինարարների ու ճարտարապետների միության անդամների հետ, որը հսկայական կազմակերպություն է, միլիարդավոր դոլարների շինարարություն է անում, ու որոշել է նրանց հրավիրել մեր երկիր։ Այցի գաղափարը, ըստ նախագահի, այն է, որ Գյումրու մի մասը վերանորոգվի, Գյումրին նորից կյանքով լցվի ու ընդհանրապես իտալացիներին կապեն Գյումրու հետ։

Արմեն Սարգսյանը որոշել է մազերը հարդարել Գյումրու վարսավիրանոցում. լուսանկար

«Սա լայն նախաձեռնություն է, որը մի կարևոր նպատակ ունի՝ վերադարձնել կյանքը Գյումրուն, պաշտպանել Գյումրու մշակութային ժառանգությունը և վերակենդանացնել, որպեսզի մեր հայրենակիցներն ու օտարերկրյա զբոսաշրջիկները շատ այցելեն: Այդ առումով կապը Գյումրու հետ շատ կարևոր է: Ինչո՞ւ իտալացիները։ Մի պարզ պատճառով, որովհետև նրանք մշակութային հսկա ժառանգություն ունեն և գիտեն պահպանել ու գնահատել մշակույթը։ Ուզում ենք, որ Գյումրին դառնա մշակութային կենտրոն»,- ասաց ՀՀ նախագահը։

Նա նշեց` սա առաջին ճանաչողական այցն է, որին կհետևեն աշխատանքային այցերը, ինչի վկայությունն են իտալական պատվիրակության ներկայացուցիչների տպավորությունները:

ՀՀ նախագահն ավելացրեց, որ այս քայլերն արվում են նաև այն գյումրեցիներին ոգևորելու համար, որոնք ճակատագրի բերումով հիմա Գյումրիում չեն:

«Սպասելով ոչ մի բան դուրս չի գա, պետք է աշխատենք: Ես իմ տեղում եմ աշխատում, պետք է նաև ոգևորենք հանրությանը, նաև այն գյումրեցուն, որն այսօր Գյումրիում չէ, որ գա, ապրի, իսկ եթե չի գալիս, թող գա ու վերանորոգի։ Սա բոլորին է վերաբերում, նաև օտարներին: Գյումրին մոռացված գանձ է»,- շեշտեց ՀՀ նախագահը։

Ավելի ուշ, պատվիրակության անդամներն ու նախագահն մասնակցեցին «Ստիլ» պատկերասրահում կազմակերպված «Իտալիա. (ԱՆ) տեսանելի պատմվածքներ» ցուցադրությանը: Հետաքրքիր դեպք տեղի ունեցավ պատվիրակության և նախագահի՝ պատկերասրահ տանող ճանապարհին. մի գյումրեցի հեռվից տեսավ ու ճանաչեց փողոցներում շրջող նախագահին ու ողջունեց նրան:

Ինչո՞ւ գյումրեցին չընդունեց Արմեն Սարգսյանի՝ նախագահ դառնալու առաջարկը

Նախագահը հարցրեց. «Ո՞նց եք»: «Շատ լավ,- հպարտությամբ պատասխանեց գյումրեցին ու ավելացրեց,–Ձեզ չենք խաբում, ճիշտ ենք ասում»:

Լսելով դա` նախագահն առաջարկեց. «Որ շատ լավ եք, փոխվե՞նք տեղերով: Արի, դու նախագահ դառի»: «Չէ,– հնչեց գյումրեցի տղամարդու պատասխանը,– ես ըդքան բարձր մակարդակ չունիմ»:

Ինչո՞ւ գյումրեցին չընդունեց Արմեն Սարգսյանի՝ նախագահ դառնալու առաջարկը