«Իմ լուսավոր ընկերուհի»․ Սոֆի Մխեյանը Նազենի Հովհաննիսյանի հետ նոր լուսանկար է հրապարակել

Սոֆին առաջարկում է ջերմ ու անկեղծ խոսքեր ասել ընկերուհիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Երգչուհի Սոֆի Մխեյանը հեռուստահաղորդավար, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի հետ նոր լուսանկար է հրապարակել Instagram–ի իր էջում։

Սոֆիի միկրոբլոգում հրապարակված լուսանկարում գեղեցկուհիների ձեռքին կարմիր կակաչներ են։

«Կարմիր ծաղիկ մը ․․․ իմ լուսավոր ու սիրուն ընկերուհին ՝ Նազենի Հովհաննիսյանը, դուք էլ նշեք ձեր ընկերուհիներին մեկնաբանություններում, սրտանց գրեք ու ասեք նրանց «լիքը» ջերմ ու անկեղծ խոսքեր», – լուսանկարին կից գրել է երգչուհին։

Երկրպագուներին շատ է դուր եկել լուսանկարը, և նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել աղջիկների հասցեին։

Ինչպես հայտնի է, Նազենի Հովհաննիսյանն ու Սոֆի Մխեյանը շատ մտերիմ են։ Նրանք միասին ճամփորդում են և միասին անցկացնում իրենց ժամանցը: Երկուսն էլ ակտիվ են միկրոբլոգի իրենց էջերում: Երբեմն երկու գեղեցկուհիների անձնական էջերում տեսնում ենք նույն լուսանկարները։