ՌԱԴԻՈ

Հակոբյան․«Հայաստանը պաշտպանական դոկտրինից հնարավոր է անցնի հարձակվողականի»

ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի վերջին հայտարարությունները տարբերվում են նախորդ ժամանակահատվածներում արված հայտարարություններից և, իրոք, բավականին կոշտ են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։
Sputnik

 

Հակոբյան․«Հայաստանը պաշտպանական դոկտրինից հնարավոր է անցնի հարձակվողականի»

«Տոնոյանը սրանով մեսիջ է հղում, որ Հայաստանի արմատական մոտեցումները կոշտանում են, այսինքն` Հայաստանը զուտ պաշտպանական դոկտրինից հնարավոր  է անցնի հարձակվողականի»,-ասել է Հակոբյանը։

Հակոբյանը հիշեցրել է, որ պաշտպանության նախարարը բազմիցս հայտարարել է, որ եթե պատերազմ լինի, հնարավոր է, որ Հայաստանը նոր տարածքներ գրավի։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին, ովքեր բարձր որակով են կատարել առաջադրանքը։