Հայաստանում 2019 թվականին աճել է ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը

ԱՊՀ երկրներում բնակվողներն ավելի հաճախ են այցելում Հայաստան, Վրաստան, Ղազախստան և Ուզբեկստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Հայաստանում ռուս զբոսաշրջիկների թիվը 2019 թվականի առաջին եռամսյակում աճել է։ Այս մասին հայտնում է «Տուրստատ» պարբերականը։

Ամենապահանջված ուղղությունների շարքում Հայաստանը 3–րդն է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար

Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստան այցելած ռուս զբոսաշրջիկների թիվը 19%–ով աճել է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 94 հազար մարդ։

ԱՊՀ երկրների թվում արտագնա զբոսաշրջության աճ է նկատվում դեպի Ղազախստան` 1%–ով կամ մինչև 528 հազար ուղևորություն, դեպի Ուզբեկստան` 44%–ով կամ մինչև 36 հազար ուղևորություն, և դեպի Վրաստան` 28%–ով կամ մինչև 208 հազար ուղևորություն։

Զբոսաշրջային հոսքը կրճատվել է Ադրբեջանի ուղղությամբ` նվազելով 12%–ով կամ մինչև 130 հազար ուղևորություն։