Ավտովթարից տուժած 65–ամյա քաղաքացին մահացավ

Բժիշկները մի քանի օր պայքարեցին նրա կյանքի համար, բայց վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է հունիսի 6-ին Արարատի մարզում ավտովթարից տուժած քաղաքացին։ Նա Արտաշատի բնակիչ 1954 թվականին ծնված Արարատ Դավթյանն է։

Երևանում և որոշ մարզերում մի քանի ժամ շարունակ լույս չի լինի

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Տափերական գյուղում  Արարատ Դավթյանի վարած ՌԱՖ-ին էր բախվել  Արտաշատի բնակիչ, 34-ամյա մի տղամարդու վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան։ Երկու վարորդները և «Օպելի» 39-ամյա ուղևորը նախ տեղափոխվել էին Արտաշատի հիվանդանոց, որտեղից Արարատ Դավթյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բժիշկները մի քանի օր պայքարեցին նրա կյանքի համար, բայց վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին։