Արմեն Սարգսյանը որոշել է մազերը հարդարել Գյումրու վարսավիրանոցում. լուսանկար

ՀՀ նախագահն այցելել է Գյումրու ամենակոլորիտային վարսավիրանոց ու իր սանրվածքը վստահել գյումրեցի վարսավիրին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` հունիսի 11-ին, Գյումրի կատարած այցի շրջանակում մազերը հարդարել է քաղաքի ամենակոլորիտային վարսավիրանոցում։

Նախագահի Instagram-ի էջում լուսանկարներն են հրապարակվել վարսավիրանոցից։

Լուսանկարներում երևում է, թե ինչպես է նախագահը ժպտալով հետևում վարսավիրի աշխատանքին։

Նշենք, որ այս վարսավիրանոցը հիմնադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրերին և մինչև հիմա պահել է «սովետի» շունչը։

Sputnik Արմենիան ավելի վաղ գրել էր այս վարսավիրանոցի մասին։ Հոդվածը կարող եք կարդալ այստեղ։