Ամենապահանջված ուղղությունների շարքում Հայաստանը 3–րդն է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար

Ռուսաստանցի ճանապարհորդները նախընտրում են ինքնուրույն ճամփորդել Անդրկովկասի երկրներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղն ամառվա կեսին ճանապարհորդությունների համար ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների շարքում։ Այդ մասին հաղորդում է Ozon.travel–ը։

Օնլայն ծառայությունը վերլուծել է մեծ պահանջարկ վայելող երկրներ մեկնելու տոմսերի արժեքն արձակուրդների թեժ սեզոնին` հուլիսին։

Հայաստանում կա, Վրաստանում և Ադրբեջանում` ոչ. չինացի զբոսաշրջիկները հիացած են հայերով

Առաջին տեղը զբաղեցրել է Վրաստանը։ Այնտեղ նախընտրում է մեկնել զբոսաշրջիկների 11 տոկոսը։

Երկրորդ տեղում է Իտալիան, ուր մեկնում է ճանապարհորդների 8 տոկոսը։

Հայաստանն ընտրում է ճանապարհորդների 7 տոկոսը, թեև տոմսերն անցած տարվա նույն շրջանի համեմատ թանկացել են 19 տոկոսով և միջինում արժեն 8 600 ռուբլի։

Չորրորդ և հինգերորդ տեղում են Իսպանիան և Մոնտենեգրոն։