Վթար Երևանում. մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել գերեզմանատան տարածքում

Երևանում տեղի ունեցած պատահարից հետո 28 տարեկան հիվանդանոց են տեղափոխել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Երևանի Ավան վարչական շրջանի 14-րդ փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել։ Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, հունիսի 10-ին, ժամը 01:44-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ ՝ գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Երևանում Օպելը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին, տապալել կանգառը. տեսանյութ

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW 318» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Դ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել գերեզմանատան տարածքում և կողաշրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն:

Վարորդը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։