ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը (աշխարհի 63–րդ ռակետ) Նիդեռլանդներում մրցաշարը սկսել է կամային հաղթանակից` պարտության մատնելով Սլովակիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կուզմովային 2/6, 7/6(5), 6/4 հաշվով։ Այդ մասին հաղորդում է gotennis.ru–ն։
Ի դեպ, սլովակուհին WTA վարկանիշում զբաղեցնում է 44–րդ հորիզոնականը։
Խաղը տևել է 2 ժամ 23 րոպե։ Դա 24–ամյա Գասպարյանի և 21–ամյա Վիկտորյայի առաջին պաշտոնական հանդիպումն էր։
Libema Open մրցումների երկրորդ շրջանում Գասպարյանը կմրցի գերմանացի Մոնա Բարտելի կամ բելգիացի Գրեետյե Մինենի հետ։