Ստիպել են Երևանի փողոցներում անձեռոցիկ վաճառել ու խլել են ողջ գումարը. թրաֆիքինգի նոր դեպք

43-ամյա տղամարդուն և 49-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել` մարդկանց թրաֆիքինգի ենթարկելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. 1976 և 1970թթ. ծնված ամուսինները Երևանի 3, այդ թվում՝ մուրացկանությամբ զբաղվող՝ 2 բնակիչների վիճակի խոցելիությունն օգտագործելով, նրանց թրաֆիքինգի են ենթարկել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։

«Ամուսնները 3 անձանց առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով և այդպիսի սպառնալիքներով` նրանց ենթարկել են թրաֆիքինգի։ Նրանց ներգրավել են հարկադիր աշխատանքի մեջ, կազմակերպել նրանց կողմից անձեռոցիկների մանրածախ առևտուրն ու մուրացկանությունը և վերցրել այդ կերպ վաստակած գումարները»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսումը հնարավոր է հարևան երկրներից տարածված լինի. ՔԿ նախագահ

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 43-ամյա տղամարդուն և 49-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով` վիճակի խոցելիությունն օգտագործելով, ինչպես նաև առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով և այդպիսի սպառնալիքներով երկու և ավելի անձանց թրաֆիքինգի՝ շահագործման ենթարկելու դեպքերի համար:

Ամուսինների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: