Շիրակում համայնքի ղեկավարները վերընտրվել են. հայտնի է` ով քանի քվե է ստացել

Սպանդարյանի և Անուշավանի ղեկավարները նկատելի առավելությամբ հաղթել են համայնքի ղեկավարի ընտրությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. ՀՀ Շիրակի մարզի Սպանդարյան և Անուշավան համայնքներում անցկացված համայնքի ղեկավարի հերթական ընտրության արդյունքում վերընտրվել են Ավետիք Մխիթարյանն ու Երվանդ Հակոբյանը: Շիրակի մարզպետարանից Sputnik Արմենիային ներկայացրին համայնքի ղեկավարի ընտրության նախնական արդյունքները։

Աբովյանի գործող քաղաքապետը հայտարարել է իր հաղթանակի մասին

Սպանդարյան համայնքում ինքնառաջադրվել էին երկու թեկնածու` համայնքի գործող ղեկավար Ավետիք Մխիթարյանն ու Սայադ Ալմաստյանը: Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 1159 քաղաքացիներից 628-ը։ 384 կողմ ձայներով համայնքի ղեկավար է վերընտրվել Ավետիք Մխիթարյանը:

Անուշավան համայնքում ևս ինքնառաջադրվել էին երկու թեկնածու՝ համայնքի գործող ղեկավար Երվանդ Գեղամի Հակոբյանը և Համբարձում Ալեքսանի Ալեքսանյանը: Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 1550 քաղաքացիներից 911 -ը։ Երվանդ Հակոբյանը ստացել է 519 ձայն, Համբարձում Ալեքսանյանը` 374։ Անուշավան համայնքի ղեկավար է վերընտրվել Երվանդ Հակոբյանը:

Նշենք, որ 2019 թվականի համայնքի ղեկավարի հերթական ընտրությունն անցկացվել էր երեկ` հունիսի 9-ին։