ՌԱԴԻՈ

Պետրոսյան. «Սա ՔՊ կուսակցության պարտությունը չէ»

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Աբովյանի քաղաքապետի ընտրության մասին` նշելով, որ սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարտությունը չէր։
Sputnik
Պետրոսյան. «Սա ՔՊ կուսակցության պարտությունը չէ»

Պետրոսյանը նշում է, որ Աբովյանի քաղաքապետի ընտրության արդյունքը բողոքարկելու փաստացի հիմքեր չի տեսնում։

«Մենք արժանապատվորեն, դե ֆակտո ընդունում ենք մեր պարտությունը, բայց սա ՔՊ կուսակցության պարտությունը չէ, սա Աբովյանի արժանապատիվ քաղաքացու պարտությունն է` «գործ չտվող» ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի կիսագողական տեսակի հանդեպ»,–ընտրությունների արդյունքների մասին իր գնահատականն է ներկայացնում Կոտայքի մարզպետը։

Ռոմանոս Պետրոսյանն ինքը` որպես Աբովյանի քաղաքացի, ցավով է ընդունում իրենց պարտության այդ դրվագը։

«Այդուհանդերձ, սա ՔՊ կուսակցության, նրա թեկնածու Գրիգոր Գուլյանի և առհասարակ մեր թիմի հաղթանակն էր»,– արձանագրում է մարզպետը։

Ըստ նախնական արդյունքների` Աբովյանի քաղաքապետի` հունիսի 9-ին անցկացված ընտրությունում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ ստանալով՝ 8441 ձայն, իսկ նրա մրցակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի օգտին քվեարկել է 8032 ընտրող։