ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Vivo չինական ընկերության ներկայացուցիչները փորձել են հավելյալ ուշադրություն հրավիրել իրենց առաջին սմարթֆոնի` Vivo iQOO–ի վրա և այն նետել են բարձրությունից։ Այս մասին նշված է weibo միկրոբլոգում:
Ընկերության պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց նոր ապրանքանիշ iQOO-ի առաջին սմարթֆոնը` Vivo iQOO-ը, ջրածնային օդապարիկի միջոցով բարձրացվել է 31 540 մետր, որտեղ -56 °C է եղել:
Նշված բարձրությանը հասնելուց հետո սմարթֆոնը բաց են թողել և ազատ անկմամբ ուղարկել ներքև: Վայրէջք կատարելուց հետո սմարթֆոնի ո՛չ էկրանը, ո՛չ էլ «ներքին օրգանները» չեն վնասվել:
Սարքն ընկնելուց հետո աշխատել է այնպես, ինչպես աշխատում էր, միայն էկրանին փակցված պաշտպանիչ ապակին է ճաքել։
Սմարթֆոնը երկինք բարձրացնելու և ներքև գցելու տեսանյութը հրապարակվել է weibo միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ Vivo Նշենք, որ չինական ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին, իսկ 2019 թվականի մարտի 1-ին թողարկել իր առաջին iQOO սմարթֆոնը, որը վաճառվել է շուրջ մեկ միլիոն օրինակով: