ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Հրազենով զինված տղամարդը ներխուժել է Նոր Նորքի Թոթովենց փողոցում գտնվող «Հայբիզնեսբանկի» մասնաճյուղ։
Մեր տեղեկություններով` քիչ առաջ հրազենով զինված տղամարդը ներխուժել է «Հայբիզնեսբանկի» մասնաճյուղ, որտեղ հանդիպել է տեղում ծառայություն իրականացնող ոստիկանի և քաղաքացիների դիմադրությանը։
Ոստիկանին հաջողվել է վնասազերծել տղամարդուն։ Այդ ընթացքում հնչել է կրակոց։ Դեպքի ժամանակ բանկում անչափահաս երեխա է եղել։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Տղամարդը հենց բանկից բերման է ենթարկվել ոստիկանություն։