ՀՀ նախագահը պարել է արտասահմանցի հյուրերի հետ. տեսանյութ

Արմեն Սարգսյանն իր պարով զարմացրել է արտասահմանցի հյուրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Դիլիջանում պարել է արտասահմանցիների հետ։

Facebook սոցիալական ցանցում տարածված տեսանյութում երևում է` ինչպես է նա մոտենում պարողներին ու ցուցադրում իր պարային հմտությունները։

Տեսանյութը համացանցում է հայտնվել Դիլիջանում կայացած «Մտքերի գագաթնաժողով» միջազգային համաժողովից հետո։

Յուրաքանչյուր տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովն» այս տարի առաջին անգամ անցկացվեց Հայաստանում։ Միջոցառումը Հայաստանում կազմակերպելու հարցում մեծ դերակատարություն է ունեցել Արմեն Սարգսյանը։

Գագաթնաժողովին մասնակցել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախկին ղեկավար Վլադիմիր Յակունինն ու հայտնի այլ անձինք։