Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից մեկն ամուսնացել է. լուսանկար և տեսանյութ

Համացանցում հրապարակվել է ֆուտբոլիստի հարսանեկան արարողությունից մի հատված, որում երևում է` ինչպես են բոլորը պարում հայկական երաժշտության տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Շվեդական «Գյոտեբորգ» ֆուտբոլային ակումբի, Հայաստանի հավաքականի անդամ Անդրե Չալիշիրը Instagram սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել իր հարսանիքից։

29–ամյա մարզիկը Շվեդիայում ամուսնացել է Մադլեն Դալբերգի հետ։

«Շնորհակալություն անմոռանալի օրվա մասին։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք», – լուսանկարին կից գրել է նա։

Համացանցում հայտնվել է նաև Չալիշիրի հարսանիքի տեսագրությունը, որում երևում է` ինչպես են հյուրերը պարում հայկական երաժշտության տակ։

Հարցազրույցներից մեկում Չալիշիրն ասել է, որ իր մայրը հայ է, իսկ հայրը՝ սիրիացի, բայց նրանք մեծացել են Թուրքիայում։