Գագիկ Ծառուկյանը հարցաքննվե՞լ է. պատասխանում է ՀՔԾ պետը

Սասուն Խաչատրյանը վստահեցնում է, որ բոլորն, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են Մարտի 1–ի գործին, հարցաքննվելու են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը սկզբունքորեն տեղեկություն չի տալու Մարտի 1–ի գործով հարցաքննվածների մասին։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը` պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նույնպես հարցաքննվել է։

«Մենք չենք նշելու` ովքեր են քննվել, ինչ հարցերի շուրջ։ Դա սկզբունք է, որը չեմ դավաճանելու նաև հիմա ու չեմ ասելու` հարցաքննվե՞լ է Ծառուկյանը, թե՞ ոչ»,–ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` այնուամենայնիվ, բոլորն, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են Մարտի 1–ի գործին, հարցաքննվելու են։ Իսկ թե ինչ կարգավիճակով, երբ ու ինչ հարցերի շուրջ` ՀՔԾ–ն չի հայտնելու։

Տեսնելով խառնաշփոթ վիճակ` թողել–գնացել եմ. Ծառուկյանը դրվագներ հիշեց Մարտի 1–ից

Հիշեցնենք` մամուլում լուրեր էին տարածվել, որ օրերս Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում հարցաքննվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանն իր հերթին ասել էր, որ ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է այդ լուրը։