Գագիկ Ղալաչյանը Ղրղըզստանում ՀՀ դեսպանն է

Ոչ միայն Ղազախստանում, այլ նաև Ղրղըզստանում Հայաստանի դիվանագիտական աշխատանքները վստահվել է Գագիկ Ղալաչյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղրղըզստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին, համատեղության կարգով, նշանակել Ղրղըզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նուր-Սուլթան):