Դուք ձեր գործն անում եք առանց թմբկահարության. նախագահը` մրցանակակիրներին

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահի 2018 թվականի մրցանակների հանձնման արարողությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Դուք ձեր գործն անում եք պատասխանատվության խորին ըմբռնումով, առանց թմբկահարության, առանց բարձրաձայնելու՝ հասկանալով, որ կարևորը արդյունքն է, գիտակցելով ձեր արածի և անելիքի անհրաժեշտությունը մեր հասարակության, այսինքն՝ Հայրենիքի համար: Այս մասին այսօր ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` շնորհավորելով ՀՀ նախագահի 2018–ի մրցանակակիրներին։

Դուք ձեր գործն անում եք առանց թմբկահարության. նախագահը` մրցանակակիրներին

Նշենք, որ այսօր նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահի 2018 թվականի մրցանակների հանձնման արարողությունը:

«Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հայ Հայաստանում, Արցախում, թե Սփյուռքում ունի պետականության իր անհատական ըմբռնումը: Սակայն այդ ըմբռնումը պետք է ունենա մեկ նպատակ. Հայրենիքը՝ Հայաստանը և Արցախը, տեսնել միասին, կուռ և համախմբված, ուժեղ և զարգացած, պաշտպանված և օրենքով առաջնորդվող»,–ասել է նախագահը։

ՀՀ նախագահը պարել է արտասահմանցի հյուրերի հետ. տեսանյութ

Նախագահի հետ մրցանակը հանձնել է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի համահիմնադիր, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը։ Նա էլ իր հերթին նշել է, որ միասին կաշխատեն մրցանակն էլ ավելի կարևոր ու միջազգային դարձնելու ուղղությամբ։

Ի դեպ, այսօր մրցանակներ են հանձնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, բնական գիտությունների զարգացման, տեխնիկական գիտությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների, արվեստի, բժշկագիտության, ֆիզիկայի, գրականության, դասական երաժշտության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար: