Ասուլիս. «Ի՞նչ են թաքցնում Սևանի մասին բնապահպան պաշտոնյաները»

Հունիսի 11-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա հայտնի լրագրող և բլոգեր Արման Սուլեյմանյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված Սևանա լճի բնապահպանական խնդիրներին:
Sputnik

Սևանա լճի խնդիրների մասին ֆիլմի ստեղծման ընթացքում Արման Սուլեյմանյանը ծանոթացել է Ֆրանսիայի դրական փորձին՝ նմանատիպ լճերի առողջացման հարցում: Սակայն Հայաստանում, փորձելով տեղեկություն ստանալ Սևանա լճի վերաբերյալ, լրագրողը հանդիպել է պաշտոնյաների անտարբերությանն ու նույնիսկ դիմադրությանը: Ի՞նչ են թաքցնում Սևանի մասին բնապահպան պաշտոնյաները:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: