Արթուր Աղաբեկյանն ազատվեց պաշտոնից

Արցախի նախագահի խորհրդականը պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն աշխատանքից ազատման հրամանագիր է ստորագրել։ Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:

Հրամանագրում նշված է, որ Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Հիշեցնենք, որ Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը 2017 թվականի հոկտեմբերի 13-ին էր Բակո Սահակյանի խորհրդական նշանակվել։