Նախագահը հետ է կանչել Խորվաթիայում ՀՀ դեսպանին

Արման Կիրակոսյանը հետ է կանչվել Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հետ է կանչել Արման Կիրակոսյանին` Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Համապատասխան հրամանը ՀՀ նախագահը ստորագրել է հունիսի 7-ին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արման Կիրակոսյանին հետ կանչել Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», – գրված է հրամանում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով Կիրակոսյանը առողջական շատ ծանր վիճակում է գտնվում։

Կիրակոսյանը` Վիեննայում նստավայրով Խորվաթիայի դեսպան էր նշանակվել 2016 թվականի մայիսի 17-ին։

Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994 թվականին։