ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Արցախում կայացած Չճանաչված երկրների Եվրոպայի ֆուտբոլային առաջնության ժամանակ զվարճալի դեպք է գրանցվել Արևմտյան Հայաստանի հավաքականի և Հարավային Օսեթայի եզրափակիչ խաղի ժամանակ։
Գոլի ժամանակ գնդակը թռել է դարպասի միջով։ Տեսանյութում չի երևում` ցանցն էր ծակ, թե հարվածն էր այնքան ուժեղ, որ պատռեց այն։
Խաղի միջազգային կանոնների համաձայն` մրցավարները ստուգում են դարպասն ու ցանցը, բայց ամենայն հավանականությամբ, այս անգամ դա չի արվել։
Նշենք, որ Արևմտյան Հայաստանի հավաքականը առաջնության եզրափակիչ խաղում 0:1 հաշվով պարտվեց Հարավային Օսեթիայի հավաքականին։
Հիշեցնենք` CONIFA-ի (չճանաչված երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միավորում) շրջանակում անցկացվող Եվրոպայի երրորդ առաջնությունն այս տարի կազմակերպվել էր Արցախում։ Մրցաշարին մասնակցեցին 12 թիմ` չորս ենթախմբով, յուրաքանչյուրում՝ 3 հավաքական: