7–րդ հարկից ընկած երեխան ծայրահեղ ծանր վիճակում է

Բժիշկները շարունակում են պայքարել երկու տարեկան փոքրիկի կյանքի համար, որն ընկել է բազմաբնակարան շենքի 7–րդ հարկից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Բազմաբնակարան շենքի 7–րդ հարկից ընկած երկու տարեկան աղջկա վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

Ի՞նչ վիճակում են նռնակի պայթյունից տուժած 44–ամյա կինը, հղի հարսն ու 1 տարեկան երեխան

Հիշեցնենք` հունիսի 7–ի երեկոյան 2 տարեկան աղջնակն ընկել էր Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի 18-րդ շենքի 7-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից:

Տուժած երեխան նախ տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ապա այնտեղից` «Սուրբ Աստվածամայր»:

«Երեխան շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, ինչը պայմանավորված է նրա ստացած բազմաթիվ վնասվածքներով», – ասաց Դերձյանը։

Ներկա պահին նա ունի գլխուղեղի, ողնուղեղի, ողնաշարի, ինչպես նաև ներքին օրգանների վնասվածք։ Աղջիկը բժիշկների հսկողության տակ է, որոնք հնարավոր ամեն ինչ անում են` փոքրիկի կյանքը փրկելու համար։