ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի- Sputnik. Այսօր՝ հունիսի 9-ին, գիշերը 03:25-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 26-ամյա Արամ Գումաշյանը Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 66/1 տան և Ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթբետոնե էլեկտրասյանը, այնուհետև, առաջ ընթանալով, բախվել գազատար խողովակին: Բախման հետևանքով շրջվել է էլեկտրասյունը, տեղի է ունեցել գազի արտահոսք:
Դեպքի վայր ժամանած հրշեջներն ու Գազպրոմ Արմենիայի աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը, իսկ էլեկտրացանցի ծառայողներն էլ՝ ամբողջ թաղամասի էլեկտրամատակարարումը՝ տապալված էլեկտրասյան հետևանքով պոկված էլեկտրալարերի վերանորոգման համար:
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: