Տուժածների թվում հայ կա. նոր տեղեկություններ Սոչիում տեղի ունեցած խոշոր ավտովթարից

Վթարի հետևանքով 20 մարդ, նրանց թվում 3 երեխա, տեղափոխվել են հիվանդանոց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Սոչիում զբոսաշրջիկներ տեղափոխող 2 ավտոբուսի բախման հետևանքով տուժածների թվում առնվազն 1 հայ կա: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Այս պահին աշխատանքներ են տարվում պարզելու համար՝ կան արդյոք այլ հայեր վիրավորների թվում:

Աբովյանում 86-ամյա կինը ժավել է խմել՝ փորձելով ինքնասպան լինել

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան Սոչիում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ավտոբուս։ Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տուժել է 20 մարդ, նրանց շարքում 3 երեխա կա։ Նրանք շարունակում են հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ մնալ: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ 2 մեծահասակ և 1 երեխա ուղղաթիռով տեղափոխվել են ծայրամասային բուժկենտրոններ:

Ավտոբուսներից մեկը զբոսաշրջիկներին էքսկուրսիա է տարել «Օլիմպիական այգի», երկրորդը՝ Կրասնայա Պոլյանա։ «360» տելեգրամ ալիքը տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից։