ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրախախտումներ չեն գրանցվել.Քննչական կոմիտե

Հայաստանի Հանրապետության 23 համայնքում, այդ թվում՝ Աբովյան քաղաքում ՏԻՄ ընտրություններ էին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Հայաստանի 23 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ժամը 20:00-ի դրությամբ քննչական կոմիտեի մարզային քննչական բաժիններում առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության 23 համայնքում, այդ թվում՝ Աբովյան քաղաքում ՏԻՄ ընտրություններ էին ընթանում։