Ստեփանակերտը հերքում է. հայկական կողմի կրակոցից հակառակորդի զինվոր չի զոհվել

Տեղեկությունը հերքել է Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Արցախի ՊԲ–ն հերքում է` ադրբեջանցի զինծառայողը հայկական կողմի կրակոցից չի զոհվել։

Նշենք, որ այսօր ադրբեջանական ԶԼՄ–ները տեղեկություն էին տարածել, որ շփման գծում զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող

Տուժածների թվում հայ կա. նոր տեղեկություններ Սոչիում տեղի ունեցած խոշոր ավտովթարից
Էլշան Խալիլովը։

«Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սենոր Հասրաթյանը։

Ավելի վաղ Արցախի ԶՈւ ղեկավարությունը հայտարարել էր, որ շփման գծում որևէ սադրիչ գործողություններ չի իրականացնում և շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմը։