Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարող ունենալ ընդդիմություն. Թումանյան

Թումանյանը կոչ արեց քաղաքական ուժերին և համաքաղաքացիներին հավուր պատշաճի գնահատական տալ կատարվող դեպքերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի-Sputnik. «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր նախաձեռնողներից Լիլիթ Թումանյանը այսօր կայացած մամուլի ասուլիսում խոսեց առավոտյան Ազատ Ադամյանի մեքենայի և տան վրա կատարված ոտնձգության մասին: Նշենք, որ Ազատ Ադամյանը «Ադեկվադ» ՀԿ-ի փոխնախագահն է, «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ: 

Թումանյանի խոսքով՝  հարձակման հեղինակը մոտեցել է Ադամյանի բնակարանի դռանը և, ահաբեկելով նրա ընտանիքի անդամներին ու հարևաններին, Ադամյանին դուրս է կանչել ու հրահրել վիճաբանություն, հայհոյանքներ տվել և այլն: Իրավիճակը հարթվել է հավաքված մարդկանց միջամտությամբ: 

Բողոքի ցույցեր և 100-ի հասնող բերման ենթարկվածներ. Ղազախստանում ընտրական լարված վիճակ է

Նա կարծիք հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարող ունենալ ընդդիմություն: «Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս որպես ընդդիմախոսներ, ներկայացվում են կա՛մ նախկին իշխանությունների հետ կապ ունեցող մարդիկ, կա՛մ ինչ-որ պատվերներով աշխատողներ, կա՛մ դավադիրներ»,- ասաց նա:

Լիլիթ Թումանյանն անդրադարձավ նաև երեկ տեղի ունեցած դեպքերին՝ նշելով, որ «Ադեկվադ» ՀԿ 11 անդամների փաստացի զրկել են ազատ տեղաշարժվելու իրավունքից: Նրա խոսքով՝ այս ամենը պետք է դիտարկել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության ֆոնին, որ սևազգեստ մարդիկ ահաբեկում են հանրությանը:

Ամփոփելով խոսքը՝ Թումանյանը կոչ արեց քաղաքական ուժերին և համաքաղաքացիներին հավուր պատշաճի գնահատական տալ կատարվող դեպքերին: