Հրաչյա Մարգարյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն է

Կիսաեզրափակչում մեր մարզիկը 5-2 հաշվով հաղթել էր թուրք Համզա Ալաչային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Իսպանական Պոնտևեդրա քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 61 կգ քաշային ազատոճային ըմբիշ Հրաչյա Մարգարյանը նվաճեց ոսկե մեդալ և դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն։

Արման Անդրեասյանն ու Արման Ավագյանը բրոնզե մեդալակիր են, 2 ըմբիշ հավակնում են ոսկե մեդալի

Ոսկե մեդալի համար գոտեմարտում Մարգարյանը մրցեց ուկրաինացի Օլեկսանդր Եվսեյենկոյի հետ և 11-0 հաշվով տպավորիչ հաղթանակ տոնեց։

Հրաչյա Մարգարյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 6-5 հաշվով առավելության էր հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սաբանովի նկատմամբ:

Կիսաեզրափակչում մեր մարզիկը 5-2 հաշվով հաղթել էր թուրք Համզա Ալաչային։

Հիշեցնենք, որ երեկ բրոնզե մեդալներ էին նվաճել 79 կգ քաշային Արման Ավագյանը և 70 կգ քաշային Արման Անդրեասյանը։