Շեֆ խոհարար Արսեն Ճշմարիտյանը Sputnik Արմենիայի թղթակիցներին ներկայացրել է սմբուկով և չորացրած լոլիկով աղցան։
«Այն ոչ միայն հեշտ է պատրաստվում, այլ նաև արագ և հեշտ է մարսվում, հատկապես շոգին», - ասաց Ճշմարիտյանը։
Առաջին հերթին կտրատում ենք մոցարելան և սմբուկները։ Ի դեպ, եթե ձեռքի տակ մոցարելա չկա, ապա կարող ենք կիրառել ցանկացած պանիր։ Համեմում ենք սմբուկը և տապակում ջեռոցում։ Բայց կարելի է նաև սովորական թավայի մեջ։ Նախօրոք եփում ենք սպանախը։
Հետո շերտերով դասավորում ենք սմբուկը, պանիրը, սպանախը, ընկույզը։
Բարի ախորժակ։