Գիտությունների ակադեմիա, աստղադիտարան. արցախցի ճարտարապետը քաղաք էր ստեղծում, ոչ թղթե տուփ

Տաղանդավոր ճարտարապետները, որոնք ոգևորությամբ և սիրով կառուցել են Երևանը 20-րդ դարի առաջին կեսին, յուրաքանչյուրն արժանի է առանձին գրքի։ Նրանց շարքում իր արժանի տեղն է զբաղեցնում Սամվել Սաֆարյանը, որը 12 տարի եղել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահը, ինչը չի խանգարել նրան զբաղվել կիրառական գործունեությամբ թե՛ հանրապետությունում, թե՛ Ռուսաստանում։
Sputnik

Սամվել Սաֆարյանը ծնվել է 1902թ-ի հունիսի 9-ին Արցախում՝ Շուշիում։ Ամենայն հավանականությամբ, նա երկար չի տատանվել մասնագիտության ընտրության հարցում, ամեն ինչ նախօրոք հասկանալի է եղել. 1928թ-ին Սաֆարյանն ավարտել է տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը․այդ ժամանակ նման բաժին կար համալսարանում։ Հետո նա պիտի դառնար արվեստի վաստակավոր գործիչ և Հայկական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետ և պիտի ստանար հանրապետության պետական մրցանակ, ցավոք, հետմահու։

Անհարմար է, ախր, Վլադիմի՛ր Իլյիչ… Պուշկինի փողոցի լուռ գաղտնիքները. լուսանկարներ

Երևանի Պոլիտեխնիկական համալսարանում նա սկսել է դասավանդել հենց հիմնադրման օրից։ Նրա առաջին նշանակալի ճարտարապետական աշխատանքը չափազանց պատասխանատու էր, առավել ևս, որ շինությունը գտնվում էր Մոսկվայում, ավելին՝ Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի շենքում (ՎԴՆԽ)` Հայկական ԽՍՀ տաղավարը։ 1930-ականների կեսերին էր, նախագիծը հաստատել են, բայց ոչ մի երաշխիք չի եղել, որ որոշ ժամանակ անց իշխանավորներից ոմանց այն դուր կգա, իսկ գերագույնի դժգոհության հետևանքները կարող էին ողբալի լինել։ Սամվել Սաֆարյանը և Կարո Հալաբյանն այդ մասին չեն մտածել․ սրել են մատիտները, քշտել թևքերը և գործի անցել։

Արդյունքը հայտնի է բոլոր նրանց, ովքեր թեկուզ մեկ անգամ եղել են ՎԴՆԽ-ում․ ամենից շատ աչքի ընկնող տաղավարներից մեկը՝ հայկականը, տարբերվում է մյուսներից նրանով, որ գրեթե չի վերակառուցվել, միայն վերանորոգվել է։ Ճարտարապետները հիանալի աշխատանք են կատարել, և այսօր այդ շենքը՝ հայկական ճարտարապետության կամարներով և կամարապատ պատկերասրահներով, կարելի է համարել Հայաստանի յուրօրինակ դեսպանատունը Մոսկվայում, ուր բոլորը կարող են մտնել։

Հավանաբար, կարելի է ավելի լավ տնօրինել հնարավորությունները, որոնք տրամադրում է տաղավարը, բայց այն, ինչ այսօր կա, քիչ չէ։ Այստեղ անցկացվում են մշակութային միջոցառումներ, կան հայկական ապրանքներով մի քանի խանութներ։ Չեմ կարող դատել, թե որքանով է աշխույժ առևտուրը, բայց ռեստորանում այցելուները շատ են, գուցե ավելի շատ, քան Տվերսկայա փողոցի «Արմենիայում»։

Գիտությունների ակադեմիա, աստղադիտարան. արցախցի ճարտարապետը քաղաք էր ստեղծում, ոչ թղթե տուփ

Իսկ հետո եղել է Բյուրականը։ Վիկտոր Համբարձումյանը վաղուց է փայփայել Հայաստանում աստղադիտարան ունենալու գաղափարը, բայց խանգարել է Հայրենական մեծ պատերազմը։ Ի դեպ, Համբարձումյանն անհավանական համառ է եղել, և հայտարարել է աստղադիտարան ստեղծելու մասին այն օրը, երբ 1946թ-ին Արագած լեռան հարավային լանջին սկսվել է համալիրի շինարարությունը։ Նախագիծը ղեկավարել է Սամվել Սաֆարյանը, շինարարությունը տևել է 10 տարի, բայց ամբողջ ընթացքում Բյուրականի աստղադիտարանը գիտական գործունեություն է ծավալել, անգամ լույս է տեսել գիտական կենտրոնի հատուկ ամսագիրը։

Գիտությունների ակադեմիա, աստղադիտարան. արցախցի ճարտարապետը քաղաք էր ստեղծում, ոչ թղթե տուփ

Համբարձումյանն իր հուշերում գրել է․«Երևան տեղափոխվելուց հետո ես սկսեցի ինձ պատասխանատու զգալ աստղագիտության համար։ Պարզ էր, որ քաղաքի կենտրոնում գտնվող աստղադիտարանը հեռանկարներ չունի։ Ուստի մենք դրեցինք աստղադիտարանի համար այլ տեղ որոնելու հարցը։ Ընտրությունը կանգ առավ Բյուրական գյուղի վրա։ Այնտեղ պարզկա գիշերների թիվն այնքան է, որքան Արարատյան դաշտում, բայց Բյուրականն ավելի բարձր է։ Գիտարշավը Բյուրական է մեկնել 1944թ-ի հուլիսի կեսին և տեղակայվել դպրոցի շենքում։ Հիշում եմ, որ շրջկոմի քարտուղարը խորհուրդ չէր տվել սկսել Բյուրականից։ Նա ասում էր, որ շրջանում կան ուրիշ գյուղեր, որոնք նույնքան օգտակար են։ Ինչպես հետո ինձ բացատրեց Հայկ Բադալյանը, քարտուղարը կարծում էր, որ Բյուրականը շատ աղքատ գյուղ է, ուստի այնտեղ անհարմար կլինի։ Ի վերջո, շրջկոմի քարտուղարը համաձայնեց մեզ հետ, և մեր աշխատանքները Բյուրականում մեկնարկեցին։

Գիտությունների ակադեմիա, աստղադիտարան. արցախցի ճարտարապետը քաղաք էր ստեղծում, ոչ թղթե տուփ

1944 և 1945թթ․-ին իրականացված դիտումերը համոզեցին մեզ, որ վատ տեղ չէ, իսկ 1946թ-ին մենք վերջնականապես կանգ առանք տարածքի վրա, որն ընկած էր գյուղից հարավ։ Այստեղ 1946թ-ին կառուցվել է վեց սենյակներից բաղկացած տնակ։ Այդ տնակներն օգտագործվել են թե՛ որպես բնակելի տարածք, թե՛ որպես աշխատավայր»։

Թվում էր, թե աստղադիտարանը զուտ գիտական հաստատություն է, որի շենքին բոլորովին պետք չեն ճարտարապետական ճոխություններ, գլխավորը պրակտիկությունն է և նշանակությանը համապատասխանելը, իսկ շռայլություններից կարելի է զերծ մնալ։ Սաֆարյանի և ընկերների շնորհիվ աստղադիտարանի համալիրը ճանաչվել է ճարտարապետական հուշարձան, այդ մարդիկ չէին կարող կառուցել անհոգի «տուփեր»։ Դիտաշտարակները և տաղավարները, լաբորատոր կորպուսը, հյուրանոցը և տնտեսական շինությունները կարելի է ճաշակով կառուցել։ Եվ կառուցել են։

Մեծն Արամ Խաչատրյանը, որ չէր թողնում երևանցիներին գիշերը քնել

Սաֆարյանը ճիշտ այդպես է վերաբերվել նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի շենքերի համալիր կառուցելու առաջարկին։ Տեղը լավն էր․քաղաքի գլխավոր պողոտաներից մեկի վրա՝ կանաչ բլրի (այդ ժամանակ շատ կանաչ էր) ֆոնին։ Լակոնինկ, բայց մոնումենտալ շենքը՝ ճակատի մասում հինգ կամարներով, իր վրա է գրավում հիմնական ուշադրությունը, բայց այն անջատ չի կողքից վեր խոյացող մաթեմատիկայի և երկրաբանության սիմետրիկ երկար մասնաշենքերի հաշվին։

Ի դեպ, Սամվել Սաֆարյանը ստացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակ իր բոլոր ավանդների համար, բայց պաշտոնապես այն նվիրված է եղել ակադեմիայի համալիրի շինարարության ավարտին։ Մրցանակը շնորհվել է 1971թ-ին, իսկ ճարտարապետը հեռացել է կյանքից 1969թ-ին։

Սրանք ճարտարապետի ամենանկատելի և համալիր ստեղծագործություններն են։ Եղել են նաև ուրիշ գլուխգործոցներ` բժշկական և գյուղատնտեսական ինստիտուտների գլխավոր շենքերը Երևանում, թատրոն Լենինականում, մայրաքաղաքի Պուշկինի անվան դպրոցը, մարքսիմ-լենինիզմի ինստիտուտի գեղեցիկ շենքը․ այժմ այնտեղ գտնվում է չինական դեսպանատունը, ուղղակի բնակելի շենքեր քաղաքի կենտրոնում։

Այդ մարդիկ կառուցել են քաղաք, որով կարելի է հպարտանալ։ Նրանցից ոչ մեկն այդպես էլ չի կառուցել բետոնե տուփ՝ զարդարված կեղծ ոսկով։ Նրանք, հավանաբար, պատկերացնել անգամ չէին կարող, որ նման բանը երբևէ կարող է նորաձև դառնալ։

Նա Գոլեն Ասրիյանցը. արցախցի, որ դարձավ ԽՍՀՄ գործակալ և կործանեց ճապոնացի Ասանոյի բրիգադը