«Բիլայնի» նախկին մենեջերին թույլ չեն տվել դուրս գալ Հայաստանից

Դատարանը թույլ է տվել նրան լքել երկիրը երկու շաբաթով՝ երեք անչափահաս երեխաներին տեսնելու համար։ Բայց «Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանության աշխատակիցները հայտարարել են, որ այդ որոշումը չեն ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. «Բիլայն» ընկերության նախկին մենեջեր Վլադիմիր Սաչկովը չի կարողացել ժամանակավորապես մեկնել Հայաստանից։ Այդ մասին Sputnik Արմենիային հաղորդեց նրա փաստաբան Նարինե Ռշտունին։ Վլադիմիր Սաչկովը եղել է Հայաստանում «Բիլայնի» տեխնիկական բլոկի տնօրենը։ Ավելի ուշ դատարանը մեղադրել է նրան տրաֆիկի անօրինական ուղի ստեղծելու և դրանից եկամուտ ստանալու մեջ։ 2017թ.-ին Սաչկովն ազատ է արձակվել 10 միլիոն դրամ գրավի դիմաց, բայց չի կարողացել գնալ Հայաստանից։

Աբովյանում կարգազանց վարորդը հարվածել է ճանապարհային ոստիկանության պարեկային մեքենային

Սաչկովի պաշտպանը կարճաժամկետ ուղևորություն է խնդրել նրա համար, որպեսզի նա կարողանա այցելել Ռուսաստանում գտնվող հարազատներին։ Ընդհանուր իրավասության դատարանը մերժել է միջնորդությունը, բայց Վճռաբեկ դատարանը բավարարել է խնդրանքը և թույլ տվել երկու շաբաթով դուրս գալ երկրից (Ռուսաստանում Սաչկովը երեք անչափահաս երեխա ունի և հիվանդ ծնողներ)։ Բայց օդանավակայանում նրան կանգնեցրել են Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզական վարչության աշխատակիցները։

«Նրանց խոսքով՝ նրանք չեն ստացել դատարանի թույլտվությունը և ոչինչ անել չեն կարող։

Ընդ որում, նրանք, մեղմ ասած, ոչ այդքան կոռեկտ են արտահայտվել։ Իսկ ո՞ւմ դիմել գիշերվա ժամը կեսին։ Տոմսը կորել է, իսկ նա օդանավակայանից վերադարձել է Երևան», - ասաց Ռշտունին։

Երկուշաբթի նա պատրաստվում է բողոք ուղարկել Հայաստանի գլխավոր դատախազին՝ պարզելու համար, թե ինչու դատարանի որոշումը չի եղել սահմանը հատելու վերաբերյալ տվյալների բազայում։

Զբոսաշրջիկին տեղափոխող տաքսիները չպետք է հիասթափեցնեն. Շիրակի մարզպետ

«Մենք զանգահարեցինք Հայաստանի Մարդու իրավունքներին պաշտպանին, բայց նրանք նույնպես ոչինչ չկարողացան անել։ Վաղը կդիմենք գլխավոր դատախազություն», - ասաց Ռշտունին։

Հիշեցնենք, որ Սաչկովի գործի քննությունը արդեն երեքուկես տարի է ընթանում է։