ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի –Sputnik. Այսօր ժամը 11:33-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում՝ Կարենիս գյուղի վարչական տարածքում գտնվող Գյումուշ ՀԷԿ-ի ջրամբարում քաղաքացու դի կա:
Ինչպես հաղորդում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջը, դեպքի վայր ժամանած փրկարարները հատուկ ճոպանների միջոցով ջրավազանից դուրս են բերել Ա.Յ.-ի (ծնված 1968 թ.) դին:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նախնական տեղեկություններով՝ դատաբժշկի տեղում զննությունը ցույց է տվել, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ լուրերի՝ մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ, մասնագիտությամբ երաժիշտ 51-ամյա Ավետիս Յանբեկյանն էր, ով արդեն մեկ օր է ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած: