Ակունք գյուղի տներից մեկում գազաբալոն է պայթել. 13-ամյա երեխան հիվանդանոցում է

Կոտայքի մարզի Ակունք գյուղի տներից մեկում տեղի ունեցած գազաբալոնի պայթյունի հետևանքով տունը մասնակի փլուզվել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի- Sputnik. Այսօր առավոտյան՝ 07:27-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի տներից մեկում հեղուկ գազի բալոնից (20 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ պայթյունով, ինչի հետևանքով տունը մասամբ փլուզվել է, նաև կա նոր փլուզման վտանգ:

Խոշոր ավտովթար Երևանում. դադարեցվել է թաղամասի էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը

Ինչպես հաղորդում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջը, դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում հեղուկ գազի 20 կգ-անոց բալոնից տեղի է ունեցել արտահոսք, որն առաջացրել է ուժգին պայթյուն:

Դրա հետևանքով ձևախախտվել են տան (մոտ 100 քմ) կառուցատարրերը, իսկ միջսենյակային պատերը՝ փլուզվել և ձևախախտվել: Անվտանգության համար փրկարարները սահմանազատել են տան տարածքը և դուրս բերել նյութական արժեք ներկայացնող գույք ու փաստաթղթեր:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տան բնակիչ Մ.Ղ.-ն (ծնված 2006 թ.) հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ: Բժիշկները 13-ամյա երեխայի առողջական վիճակը գնահատել են բավարար: