ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի-Sputnik. Աբովյան քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել 86-ամյա մի կին։ Sputnik Արմենիայի տեղեկություններով, Աբովյանի բնակչուհին ժավելաջուր է խմել՝ կյանքին վերջ տալու նպատակով: Երեկ` հունիսի 8–ին հոսպիտալացումից հետո նա այդ մասին նա հայտնել է բժիշկներին:
Մեր տեղեկություններով՝ կինը միայնակ է ապրում: 86-ամյա թոշակառու կնոջ մասին հոգ է տանում խնամակալը: Հենց նա է նկատել, որ կինը ժավելաջուր է խմում, կանգնեցրել է նրան, ապա անմիջապես զանգահարել 1-03 ծառայություն։