Աբովյանի գործող քաղաքապետը հայտարարել է իր հաղթանակի մասին

Ըստ նախնական տեղեկության` ՏԻՄ ընտրություններում Վահագն Գևորգյանը հավաքել է 8441 ձայն, իսկ նրա մրցակից Գրիգոր Գուլյանը՝ 8032 ձայն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Ըստ նախնական արդյունքների` Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տոնել գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում և հաղթանակը նշող տեսանյութ հրապարակել։

«Սիրելի՛ աբովյանցիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ։ Շնորհակալ եմ ընկերներիս, մեր թիմից, մեր ընտանիքներից։

Հաղթանակ!!!

Շնորհավոր ընկերության միջազգային օրը», -գրել է նա տեսանյութի տակ:

Ըստ նախնական տեղեկության` ՏԻՄ ընտրություններում Վահագն Գևորգյանը հավաքել է 8441 ձայն, իսկ նրա մրցակից Գրիգոր Գուլյանը՝ 8032 ձայն: